18.05.2012|
10:22
Խորհրդարանական ընտրությունների 12-րդ օրը տրամաբանորեն պիտի պակասեին հարցերը, և քաղաքական նոր խճանկարը հավաքված պիտի լիներ: Հայտարարությունների ու հայտնությունների պակաս չկա, և չկա հստակություն: Որովհետև բոլորի հայտարարությունների ու հայտնությունների հիմքում յուրաքանչյուրի սպասողական վիճակն է` բոլորը բոլորին ասում են, որ իրենք խաղացող են, ոչ ոք խաղն իր վրա չի վերցնում: Հայ քաղաքական միտքն ու կամքը շարունակում են մնալ պատասխան հարվածի շրջագծում` մենք ունենք փայլուն հակախաղեր, մենք ունենք հիանալի հակահարվածներ, մենք ունենք զգետնող հակափաստարկներ, բայց մենք մատնվում ենք պարապուրդի, երբ խաղը, հարվածը և փաստարկը չկան: